Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մեկնարկում են «Ավրորա» ֆորումի միջոցառումները

Մեկնարկում են «Ավրորա» ֆորումի միջոցառումները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մեկնարկում են «Ավրորա» ֆորումի միջոցառումները

«Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մեկը «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացվի Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝  միավորելով աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, կրթական, մարդասիրական և գիտատեխնիկական նորարարության ոլորտներից:

Ինչպես  հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինհոկտեմբերի 14-ին, Շուշիում հիմնադրամի նվիրատուները և ընկերները կմասնակցեն պատմական հուշակոթողի՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգման աշխատանքների ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Սատարելով Արցախի կառավարության նախաձեռնությանը՝ «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը 2014 թ.-ին ձեռնարկել է Վերին մզկիթի վերականգնման ծրագիրը, որն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրի շրջանակում:

Ծրագրի արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը՝ պահպանելով նրա առաջնային տեսքը: Հիմնովին վերականգնվել է նաև մզկիթի հարևանությամբ գտնվող մեդրեսեի շենքը (հոգևոր վարժարան), ընդլայնվել և բարեկարգվել է  մզկիթի հարակից տարածքը, կառուցվել է պուրակ: 

Հատկանշական է, որ հիմնադրամի ջանքերով վերջերս ավարտվել են նաև Սուրբ Թադևոսի վանքի տանիքի վերակառուցման աշխատանքները: Սբ. Թադևոսի վանական համալիրը, որը գտնվում է հյուսիս-արևմտյան Իրանում, բացառիկ հոգևոր նշանակությունը ունի Հայ առաքելական եկեղեցու համար և համաքրիստոնեական եզակի ուխտատեղի է: 2008 թ.-ին վանքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Շուշիի միջոցառման մասնակիցները կծանոթանան նաև հիմնադրամի մյուս ծրագրերին, որոնք ուղղված են հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանությանը: Նրանց թվում են Հայաստանի Տաթևի վանական համալիրը, Վրաստանի Սուրբ Գևորգ եկեղեցական համալիրը, Արցախի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Սինգապուրում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:  

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan