Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի պաշտպանության եւ Էներգետիկայի նախարարությունների դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի պաշտպանության եւ Էներգետիկայի նախարարությունների դեմ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի պաշտպանության եւ Էներգետիկայի նախարարությունների դեմ

Վաշինգտոնը պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի ազգային պաշտպանության եւ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության, այդ գերատեսչությունների ղեկավարներ Հուլուսի Աքարի եւ Ֆաթիհ Դոմնեզի, ինչպես նաեւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում: Ամերիկյան գերատեսչության կողմից տարածված մամուլի տեղեկագրի տեքստի համաձայն՝ Վաշինգտոնը Անկարայի նկատմամբ սահմանափակիչ միջոցներ Է կիրառում այն բանի կապակցությամբ, որ «թուրքական կառավարության գործողություններն սպառնում են Սիրիայի անմեղ խաղաղ բնակիչներին, ինչպես նաեւ ապակայունացնում են տարածաշրջանը՝ վիժեցնելով ԻՊ-ի ոչնչացման ռազմարշավը»:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում նաեւ հայտարարել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կառավարության պաշտոնյաների, ինչպես նաեւ պետական կորպորացիաների դեմ: «Միացյալ Նահանգները կստիպեն Թուրքիայի կառավարությանը պատասխանատվություն կրել թուրք զինվորականների կողմից բռնությունների սաստկացման համար, ինչն սպառնալիքի տակ Է դրել անմեղ քաղաքացիական անձանց անվտանգությունն ու ապակայունացրել Է տարածաշրջանը»,- մամուլի տեղեկագրում մեջբերված Է ԱՄՆ-ի ֆինասների նախարար Սթիվեն Մնուչինի խոսքը:

Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում Է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում եւ ԱՄՆ-ի քաղաքացիների կամ ընկերությունների կողմից դրա ֆիգուրանտների հետ բիզնես վարելու արգելք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan