Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մենք ուզում ենք, որ ժողովուրդը չհամալրի գործազուրկների շարքը. Հակատուբերկուլյոզային դիսպանսերի ֆինանսիստ

Մենք ուզում ենք, որ ժողովուրդը չհամալրի գործազուրկների շարքը. Հակատուբերկուլյոզային դիսպանսերի ֆինանսիստ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մենք ուզում ենք, որ ժողովուրդը չհամալրի գործազուրկների շարքը. Հակատուբերկուլյոզային դիսպանսերի ֆինանսիստ

Այսօր միանգամից 70 հոգու գործազուրկ թողնելը ճիշտ չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հակատուբերկուլյոզային դիսպանսերի ֆինանսիստ Մանուշակ Հակոբյանը:

Հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցները գործադուլ են իրականացնում, որի պատճառն այն է, որ Առողջապահության նախարարությունը նվազեցրել է դիսպանսերի ֆինանսավորումը և ցանկանում է այն ընդհանրապես փակել։ «Այստեղ օպտիմալացման հարց կա: Մենք կարող ենք մեր ծառայությունները Աբովյանում օպտիմալացնել, բայց մեզ գոնե ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունների համար հատկացնեն որոշակի պահպանման ծախսեր, որ մենք  կարողանանք ինչ-որ տեղ շատ սեղմ պայմաններով ապահովել այդ ծառայությունները: Սակայն կարծում եմ, որ այդ առաջարկն էլ չընդունվեց, հետևաբար, մենք հասկանում ենք, որ գնում ենք փակման»,- ասաց Հակոբյանը:

Նա նշեց, որ դիմել են քաղաքապետարան և քաղաքապետարանը մինչ այժմ նրանց կողքին է, պատրաստ՝ աջակցելու:  Իսկ նախարարության վերջին պատասխանը եղել է այն, որ նրանք ամեն ինչ անում են և ամեն բան գնում է օպտիմալացման։

Հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցները նաև բաց նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հակոբյանը պարզաբանեց՝ եթե հիմա ակցիա են իրականացնում, ուրեմն նրանց ձայնը դեռ չի լսվել: «Մենք հիմնականում ուզում ենք, որ ժողովուրդը չհամալրի գործազուրկների շարքը, որովհետև դա հիմա մեր ամենացավոտ տեղն է: Այսօր միանգամից 70 հոգու գործազուրկ թողնելը ճիշտ չէ: Մենք ուզում ենք, որ պատկան մարմիններն այդ մասին իմանան»,- նշեց նա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan