Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Դա մեր խնդիրը չէ». Թրամփը պատասխանել է Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման շուրջ քննադատությանը

«Դա մեր խնդիրը չէ». Թրամփը պատասխանել է Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման շուրջ քննադատությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Դա մեր խնդիրը չէ». Թրամփը պատասխանել է Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման շուրջ քննադատությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Թուրքիայի ներխուժումը Սիրիա իրենց խնդիրը չէ»՝ հավելելով, որ «քրդերը, համենայն դեպս, հրեշտակներ չեն»:

Ինչպես փոխանցում է BBC News-ն, այս հայտարարությունը Թրամփն արել է՝ ի պատասխան ԱՄՆ-ի հասցեին հնչող քննադատությունների՝ զորքերը Սիրիայից դուրս բերելու և միջսահմանային բախման համար կանաչ լույս վառելու պատճառով:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սպիտակ տանն ամերիկացի առաջնորդը շեշտել է, որ «ԱՄՆ-ն ոստիկանության գործակալ չէ»: «Ժամանակն է, որ մենք տուն վերադառնանք»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ին ռազմարշավ է սկսել Սիրիայի հյուսիսում գործող «Քրդական աշխատավորական կուսակցության» դեմ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ նպատակ է հետապնդում անվտանգության գոտի ստեղծելու սահմանամերձ շրջանում, որտեղ կկարողանան բնակեցվել Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականները:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan