Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրվել է վարչապետի խորհրդականը

Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրվել է վարչապետի խորհրդականը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրվել է վարչապետի խորհրդականը

ՀՀ զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով տվյալ պահին նաև ՀՀ վարչապետի խորհրդականն է, մասնակցում է Ապրիլյան պատերազմի հարցով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի վերջում հայտնեց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Այսօր հրավիրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով տվյալ պահին հանդիսանում է նաև ՀՀ վարչապետի խորհրդականը»,-ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ նիստը կայանալու է ԱԺ-ում իրենց հատկացված տարածքում, որը պատրաստված է այնպիսի բնույթի աշխատանքների համար, որ գաղտնիության հետ կապված արտահոսքեր չլինեն:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովին նիստերին միշտ հրավիրում են առանցքային դեմքերի, իսկ այսօր՝ ավելի առանցքային: Նրա հավաստիացմամբ՝ քննիչ հանձնաժողովն առայժմ մերժում չի ստացել:

Հանձնաժողովն ուսումնասիրում է 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan