Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ-ը Սիրիայի հարցով բանակցություններին համաձայնել է Թուրքիայի առաջադրած պայմանների հետ. Չավուշօղլու

ԱՄՆ-ը Սիրիայի հարցով բանակցություններին համաձայնել է Թուրքիայի առաջադրած պայմանների հետ. Չավուշօղլու
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ-ը Սիրիայի հարցով բանակցություններին համաձայնել է Թուրքիայի առաջադրած պայմանների հետ. Չավուշօղլու

ԱՄՆ-ը Սիրիայի հարցով բանակցություններին համաձայնել է Թուրքիայի ներկայացրած պայմաններին, որ քրդական զորամիավորումները պետք է մնան առանց ծանր զինտեխնիկայի, Interfax-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Անվտանգության գոտին, որը պետք է ստեղծվի Սիրիայի հյուսիսում, վերահսկվելու է Թուրքիայի զինված ուժերի կողմից»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նա պարզաբանել է, որ Թուրքիան ընդամենը կանգնեցնում է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում և ոչ ամբողջովին դադարեցնում դրանք: «Հրադադարի մասին խոսք չի եղել»,- ասել է Չավուշօղլուն:

Թուրք դիվանագետը նշել է, որ «Խաղաղության ակունք» գործողության ավարտի մասին կարող են խոսել միայն այն դեպքում, երբ «բոլոր ահաբեկիչները կհեռանան անվտանգության գոտուց»: Նշենք, որ Անկարան Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական զորամիավորումների մարտիկներին ահաբեկիչ է համարում:

Բացի այդ, Չավուշօղլուն վերահաստատել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունը, որ քրդական ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն 120 ժամվա ընթացքում: Նախարարը հավելել է, որ կողմերը նաև կշարունակեն համագործակցել ԻՊ-ի դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, Պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջոփ Թայիփ Էրդողանի միջև հինգշաբթի կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: Ըստ հայտարարության ՝ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan