Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բրիտանացի փորձագետի կարծիքով, Թուրքիան սպիտակ ֆոսֆոր Է կիրառել քրդերի դեմ

Բրիտանացի փորձագետի կարծիքով, Թուրքիան սպիտակ ֆոսֆոր Է կիրառել քրդերի դեմ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բրիտանացի փորձագետի կարծիքով, Թուրքիան սպիտակ ֆոսֆոր Է կիրառել քրդերի դեմ

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիս-արեւելքի Ռաս Էլ Այն քաղաքում գործողության ժամանակ կարող Էին կիրառել արգելված սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք: Այդ մասին հոկտեմբերի 18-ին The Times թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել Է քիմիական զենքի գծով բրիտանացի փորձագետ Հեմիշ դե Բրեթոն-Գորդոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Շատ նման Է այն բանին, որ դրա պատճառը սպիտակ ֆոսֆորն Է»,-ասել Է փորձագետը, երբ նրանց ցուցադրել են լուսանկարներ, որտեղ պատկերված Է 13-ամյա մի տղա՝ այրվածքներով, որոնք նա ստացել Է Ռաս Էլ Այնի թուրքական ռմբակոծման ընթացքում: Տղայի հոր խոսքով՝ ավիահարվածը հասցվել Է լույս հոկտեմբերի 16-ի գիշերը: Ներկայում երեխան բուժում Է անցնում Հասեքե նահանգի հյուսիս-արեւմուտքում գտնվող Թել-Թամերի շրջանի հիվանդանոցում:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ նման այրվածքներով ավելի շատ լուսանկարներ են ցույց տվել, քան Սիրիայում պատերազմի բոլոր նախորդ փուլերում: Սպիտակ ֆոսֆորն ահավոր զենք Է, որը կարելի Է կիրառել ինքնաթիռներից կամ հրետանիով»,-նշել Է փորձագետը:
Սիրիացի քրդերը հոկտեմբերի 17-ին թուրքական բանակին մեղադրել են Ռաս Էլ Այնում մարտական գործողությունների ընթացքում «արգելված զինատեսակների» օգտագործման մեջ:
Rudaw հեռուստաալիքի վարկածով՝ խոսքը վերաբերում Է ֆոսֆոր եւ նապալմ պարունակող արկերի կիրառմանը: Սիրիայի հյուսիսում ինքնահռչակ քրդական ինքնավար վարչակազմի առողջապահության դեպարտամենտում հեռուստաալիքին հայտնել են, որ ներկայում հատուկ բժշկական հանձնաժողովը պարզում Է, թե հատկապես ինչ զենք Է օգտագործվում թուրքական զորքերի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan