Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր գահակալության առիթով կազմակերպված ընդունելությանը

Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր գահակալության առիթով կազմակերպված ընդունելությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր գահակալության առիթով կազմակերպված ընդունելությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով Տոկիո ժամանած բազմաթիվ հյուրերի, այդ թվում՝ թագավորական ընտանիքների, պետությունների ու կառավարությունների ղեկավարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցել են կայսեր գահակալության առիթով կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է միապետին գահակալության առթիվ։

Հայաստանի Հանրապետության նախագահը հանդիսավոր տոնակատարության շրջանակում զրույցներ է ունեցել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդի, Ուելսի արքայազն Չարլզի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերի, Մոնտենեգրոյի նախագահ Միլո Ջուկանովիչի, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեերենբեկովի, Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը Ֆրանսիան ներկայացնող՝ երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan