Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՄԻՊ-ն ու Բուլղարիայի դեսպանատունը մեկնարկում են աշխատանքային իրավունքների իրազեկման ծրագիր

ՄԻՊ-ն ու Բուլղարիայի դեսպանատունը մեկնարկում են աշխատանքային իրավունքների իրազեկման ծրագիր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՄԻՊ-ն ու Բուլղարիայի դեսպանատունը մեկնարկում են աշխատանքային իրավունքների իրազեկման ծրագիր

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 22-ին  տեղի է ունեցել աշխատանքային իրավունքների պաշտպանության և աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի մեկնարկային միջոցառում։

Ինչպես  հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ծրագիրն իրականացնում է Հայաստանում Բուլղարայի դեսպանատան աջակցությամբ։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում կարևորել է Բուլղարիայի դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և այն ծրագրային ուղղությունները, որոնցով նախատեսվում է համագործակցություն։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է աշխատանքային իրավունքների իրազեկման աշխատանքներ, մասնավորապես՝ հասարակության շրջանում ուղեցույցների, տեղեկատվական թերթիկների տարածում, տեսանյութերի պատրաստում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում։

ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան հույս է հայտնել, որ ինչպես նախորդ ծրագիրը, որն ուղղված էր սպառողների իրավունքների պաշտպանությանը, այնպես էլ նոր ծրագիրը դրական արդյունք կունենա աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում։

Մարդու իրավունքների պաշտպանը այս ոլորտում կարևորել է նաև հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ու լրագրողների հետ համատեղ աշխատանքը դրական արդյունքի հասնելու համար:

Միջոցառման ժամանակ Պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության վիճակը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների քննարկման արդյունքում վեր հանված համակարգային խնդիրները։

Համատեղ իրականացվող ծրագրի ընթացքում Պաշտպանը հանդես կգա նաև արտահերթ զեկույցով, որտեղ  կամփոփվի  աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող օրենսդրական և գործնական խնդիրները, ինչպես նաև կներկայացնի համապատասխան առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan