Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Ժողովրդի ծառաները» պետք է ստուգում անցնեն ստի դետեկտորի միջոցով. Զելենսկի

«Ժողովրդի ծառաները» պետք է ստուգում անցնեն ստի դետեկտորի միջոցով. Զելենսկի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Ժողովրդի ծառաները» պետք է ստուգում անցնեն ստի դետեկտորի միջոցով. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ճապոնիայում գտնվելու ժամանակ արձագանքել է Ուկրաինայի գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորների կողմից կաշառքի դիմաց օրինագծերից մեկին կողմ քվեարկելու դեպքի հետ կապված սկանդալին, տեղեկացնում է korrespondent.net կայքը:

«Ֆինանսների հարցով խորհրդարանական հանձնաժողովի բոլոր անդամները պետք է ստուգում անցնեն ստի դետեկտորի միջոցով՝ կապված «Ժողովրդի ծառաների» հնարավոր կաշառք ստանալու տեղեկատվության հետ»,-գրել է Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում:

«Եթե այդ ստուգման արդյունքում բացահայտվի, որ նույնիսկ փոքր հավանականություն կա հանձնաժողովի անդամներից ինչ-որ մեկի՝ ձայնի դիմաց գումար վերցնելու հարցում, այդ պատգամավորով կզբաղվեն հակակոռուպցիոն մարմինները: Արդար հետաքննությունը պետք է բոլոր հարցերին պատասխան տա՝ որքան էլ այդ պատասխանները դառը լինեն»,-նշել է նախագահը:

Զելենսկին նշել է նաև, որ ինքը տեղյակ է բոլոր իրադարձություններից և թույլ չի տա, որ խմբակցությունից ինչ-որ մեկը ստվեր գցի այն քաղաքական ուժի վրա, որը ստացել է Ուկրաինայի ժողովրդի մեծամասնության վստահությունը:

Նախագահը վստահեցրել է, որ եթե կասկածները հաստատվեն, այդպիսի պատգամավորներին իրենք հրաժեշտ կտան:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan