Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ֆրանսիայի արտգործնախարարի կարծիքով Հարիրիի հրաժարականը կխորացնի ճգնաժամը Լիբանանում

Ֆրանսիայի արտգործնախարարի կարծիքով Հարիրիի հրաժարականը կխորացնի ճգնաժամը Լիբանանում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ֆրանսիայի արտգործնախարարի կարծիքով Հարիրիի հրաժարականը կխորացնի ճգնաժամը Լիբանանում

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականն ավելի կխորացնի ճգնաժամը Լիբանանում: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն:

«Լիբանանը շատ լուրջ ճգնաժամ է ապրում: Երկու շաբաթվա ընթացքում երկրում, որն առանց այն էլ փխրուն է տարածաշրջանային իրավիճակից ելնելով, տեղի է ունեցել բնակչության մոբիլիզացիա, լարվածություն և վստահության ճգնաժամ է առաջացել: Վարչապետ Հարիրին հենց նոր հրաժարական է տվել և դա ավելի կխորացնի ճգնաժամը»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Լե Դրիանը նաև ավելացրել է, որ Ֆրանսիան վստահություն է պահպանում երկու հարցում. «Առաջինը, պետք է անել ամեն ինչ, և պետք է ուղղորդել Լիբանանի իշխանություններին անել ամեն ինչ, որպեսզի պահպանվի պետական ինստիտուտների կայունությունն ու Լիբանանի ամբողջականությունը: Երկրորդ, կայունության պայման է հանդիսանում իշխանությունների ցանկությունը՝ լսելու ժողովրդի ձայնն ու պահանջները»,- եզրափակել է իր խոսքը Լե Դրիանը:

Հիշեցնենք, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել էր իր հրաժարականի մասին: Նա հայտարարել է, որ երկրում իրավիճակը մտել է փակուղի:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan