Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում նախօրեին Հայոց ցեղասպանության և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևերի ընդունման հետ կապված՝ Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել Անկարայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

Նախարարության գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձևը «քաղաքական դրդապատճառներով ընդունված որոշում է» և «չունի պատմական և իրավական հիմք»:

Նախարարությունը խստորեն դատապարտել է նաև ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը՝ կապված Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության հետ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan