Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պետդումայի խոսնակը նոյեմբերի 4-ին կժամանի Երեւան՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նիստին

Պետդումայի խոսնակը նոյեմբերի 4-ին կժամանի Երեւան՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նիստին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պետդումայի խոսնակը նոյեմբերի 4-ին կժամանի Երեւան՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նիստին

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով կժամանի Երեւան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ-ի ԽՎ) միջոցառումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 1-ին հայտնել Է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունը:

Վոլոդինի այցը, որն զբաղեցնում Է ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահի պաշտոնը, տեղի կունենա նոյեմբերի 4-5-ին: «Խորհրդարանական վեհաժողովի հարթակներում պլանավորված են Պետդումայի խոսնակի երկկողմ հանդիպումներ: Նոյեմբերի 5-ին Վյաչեսլավ Վոլոդինը կանցկացնի ՀԱՊԿ-ի ԽՎ-ի 12-րդ լիագումար նիստը»,-ճշտել են մամուլի ծառայությունում: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է ստորին պալատի մի աղբյուր, ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովը, ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, նրա առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, պաշտպանության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Շամանովը, միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Նատալյա Պոկլոնսկայան, պատգամավորներ Նիկոլայ Ռիժակը, Անատոլի Վիբոռնին եւ ուրիշներ:

ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նիստի օրակարգում տեղ են գտել հավաքական խաղաղապահ ուժերի գործառման բնագավառում կազմակերպության անդամ պետությունների ազգային օրենսդրության կատարելագործման, նացիզմի եւ դրա դրսեւորումների տարածմանը հակազդելու հարցերը, ինչպես նաեւ մոդելային օրենքներ: ՀԱՊԿ-ի ԽՎ-ի 11-րդ լիագումար նիստը տեղի Է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Մոսկվայում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan