Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ռոհանին գործընկերության առաջարկ Է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին

Ռոհանին գործընկերության առաջարկ Է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոհանին գործընկերության առաջարկ Է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուղերձ Է հղել Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորին, որը նվիրված Է համագործակցությանը տարածաշրջանային անվտանգության ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 4-ին հայտնել Է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Իրանի նախագահը նամակ Է ուղարկել Սաուդյան Արաբիայի թագավորին, որը նվիրված Է տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը»,-նրա խոսքը մեջբերել Է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը: Ինչպես նշել Է Ռաբիիին, «ԱՄՆ-ի կողմից ճնշումը չպետք Է բաժանի տարածաշրջանի հարեւաններին»: «Խաղաղության հասնելու համար մեզ հավաքական համագործակցություն Է անհրաժեշտ»,-ասել Է նա:
Հոկտեմբերի 14-ին Իրանի նախագահը հայտարարել Է, որ Թեհրանը պատրաստ Է բանակցել տարածաշրջանի բոլոր տերությունների հետ, ներառյալ Սաուդյան Արաբիան:
Սեպտեմբերի 23-ին Ռոհանին կոչ Է արել Պարսից ծոցի բոլոր երկրներին՝ պաշտպանել տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովմանը վերաբերող Իրանի նախաձեռնությունը: Սեպտեմբերի 25-ին նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ներկայացրել Է «Հորմուզի խաղաղ նախաձեռնություն» նախագիծը: Նախագահի խոսքով՝ «կոալիցիան ստեղծվելու Է ՄԱԿ-ի սկզբունքների ու խնդիրների հիման վրա՝ երկխոսության, մյուս երկրների ինքնիշխանության հարգման, միջազգային օրենսդրության ճանաչման, ագրեսիայից հրաժարվելու եւ մնացած պետությունների ներքին գործերին չմիջամտելու պայմանով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan