Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ասել ճշմարտությունը. սա այն ամենն է, ինչ կարող եմ անել. Օրհան Փամուկը Ցեղասպանության հարցը բարձրաձայնելու համար հետապնդումների ենթարկվելու մասին

Ասել ճշմարտությունը. սա այն ամենն է, ինչ կարող եմ անել. Օրհան Փամուկը Ցեղասպանության հարցը բարձրաձայնելու համար հետապնդումների ենթարկվելու մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ասել ճշմարտությունը. սա այն ամենն է, ինչ կարող եմ անել. Օրհան Փամուկը Ցեղասպանության հարցը բարձրաձայնելու համար հետապնդումների ենթարկվելու մասին

Հանրահայտ թուրք գրող Օրհան Փամուկը Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում կայացած գրքի տոնավաճառում ելույթ ունենալիս անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար Թուրքիայի կողմից իր նկատմամբ իրականացվող հետապնդումներին:

Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիրը հայտարարել է, որ իրեն «խիզախ» չի համարում և անհրաժեշտ է համարում խոսել այն մասին, ինչ մտածում է:

«Գիտեք, ես ապրում եմ աշխարհի այն հատվածում, որտեղ շատ գրողներ իրենց համոզմունքների համար բանտում են հայտնվում: Այնպես որ, ես երջանիկ գրող եմ, և ասել ճշմարտությունը, այն ամենն է, ինչ ես կարող եմ անել»,- Московский Комсомолец-ի փոխանցմամբ՝ ասել է Փամուկը։

Գրողը նշել է, որ ինքը հայտնվել է թուրք ազգայնականների ուշադրության կենտրոնում, երբ հարցազրույցներից մեկում ասել է, որ «Թուրքիայում 30 000 քուրդ և մեկ միլիոն հայ է սպանվել»: Աղբյուրը նշում է, որ այս խոսքերից հետո լսարանում ծափահարություններ են հնչել:

Փամուկի դեմ Թուրքիայում իշխանությունների և ազգայնականների կողմից հետապնդումների ալիք է բարձրացել 2005-ին՝ վերոնշյալ հարցազրույցից հետո:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan