Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներն իրական արդյունք են բերում. Փոմպեո

Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներն իրական արդյունք են բերում. Փոմպեո
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներն իրական արդյունք են բերում. Փոմպեո

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն պնդում Է, որ ամերիկյան պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել Իրանին եւ ստիպում են նրա ղեկավարությանը՝ կրճատել ծախսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պետքարտուղարը հայտարարել Է Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ինչպես նշել Է Փոմպեոն, ԱՄՆ-ը «պետք Է շարունակի ճնշում գործադրել Իրանի վրա: «Իրանի մուսուլման ղեկավարներն ստիպված են լինում ավելի ու ավելի դժվարին որոշումներ ընդունել իրենց բյուջեի վերաբերյալ»,-ասել Է նա:

ԱՄՆ-ի պետքարտուղարը հույս Է հայտնել, որ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցները կխստացնեն քաղաքականությունն Իրանի նկատմամբ: «Կարծում եմ՝ եվրոպացիները կհասկանան, որ իրանցիներն ընթանում են ոչ ճիշտ ուղղությամբ»,-ասել Է նա: Փոմպեոն հանդես Է եկել պնդումով, որ Թեհրանը փորձում Է «միջոցներ շորթել Եվրոպայից ու Արեւմուտքից»:

Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել Է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակի ընդլայնման մասին՝ դրանում ներառելով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբին, ինչպես նաեւ երկրի ինը քաղաքացիների, որոնց թվում Է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդի որդին՝ Մոջթաբա Խամենեին, եւ իրանական իշխանությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:

Ցուցակում են, մասնավորապես, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին, ինչպես նաեւ մի ամբողջ շարք գեներալներ, հոգեւորականներ եւ պաշտոնյաներ: Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել Է, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները խոսում են նրա հուսահատության եւ իր նպատակներին դիվանագիտությամբ հասնելու անկարողության մասին: «Նման գործողությունները խոսում են միայն այդ ռեժիմի հուսահատության եւ դիվանագիտությունը շահավետ օգտագործելու անկարողության մասին»,- Մուսավիի խոսքը մեջբերել Է Իրանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

«Միակողմանի սահմանափակումների դիմելու ԱՄՆ-ի գործելակերպը այդ երկրի քաղաքական գործիչներին դարձրել Է բացարձակ պասիվ, ընդունակ միայն անհեթեթ պատժամիջոցների»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan