Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայ ժողովրդի հզորությունը տեսանելի է. Հունաստանի նախագահն այցելել է Մատենադարան

Հայ ժողովրդի հզորությունը տեսանելի է. Հունաստանի նախագահն այցելել է Մատենադարան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայ ժողովրդի հզորությունը տեսանելի է. Հունաստանի նախագահն այցելել է Մատենադարան

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ նոյեմբերի 6-ին այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան: Նրան ուղեկցում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Հունաստանի նախագահին դիմավորեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Շրջայցի ընթացքում Պրոկոպիոս Պավլոպուլոսին ներկայացվեցին ցուցասրահներում ցուցադրված ձեռագրերի նմուշները:   

Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը կիսվեց իր տպավորություններով: Նա նշեց, որ ձեռագրերի այս կենտրոնը շատ արժեքավոր թանգարան է:

«Այն ներկայացնում է ոչ միայն հայկական, այլ մարդկային մշակույթը: Տեսնում ենք հայոց լեզվի, հայոց գրերի ճանապարհը, թե ինչքան տպավորիչ է: Այն, ինչ այստեղ տեսանք մեծ ներդրում է ընդհանուր մարդկության մշակույթում: Հայերենը, հայ գրողները նպաստեցին, որ թարգմանվի հունական գրականությունը: Այս թանգարանը մեծ կարևորություն ունի: Այդ իմաստով, կարծում եմ, որ Մատենադարանն ընդհանուր մարդկության մշակույթի կենտրոն է: Ինձ հուզեց այն մեծ ձեռագիրը, որ ձեր նախնիները ցեղասպանության ընթացքում դուրս են բերել և փրկել ոչնչացումից: Նրանք ամեն ինչ արել են, որ այդ վայրագություններից փրկեն ձեռագրերը: Դա ցույց է տալիս հայ ժողովրդի հզորությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հունաստանի նախագահը: 

Մատենադարանում պահվում է 20 հազարից ավելի ձեռագիր միավոր, որն ընդգրկում է հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմություն, աշխարհագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, գուշակային գրականություն, թարգմանական ու ազգային գրականություն, մանրանկարչություն, երաժշտություն և թատրոն:  Այստեղ հայերենից բացի պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, եբրայերեն և այլ լեզուներով ձեռագրեր։ Միջնադարյան թարգմանությունների շնորհիվ կորստից փրկվել են բազմաթիվ ձեռագրեր:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan