Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սիրիայում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Սիրիայում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սիրիայում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Սիրիայի հյուսիսային Թել Աբյադ քաղաքի Սուլուք արվարձանում ռումբերով բեռնված մեքենա է պայթել: Այս մասին տեղեկացնում է urfanews.com կայքը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 9 մարդ զոհվել է, ևս 30-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Բոլոր զոհերն ու վիրավորները քաղաքացիական անձինք են:

Թուրքական կողմը պայթյունի համար մեղադրում է «Քրդական աշխատավորական կուսակցությանը»:

Թել Աբյադը նախկինում գտնվում էր Սիրիայի քրդերի հսկողության տակ, սակայն Թուրքիայի՝ Սիրիայում կատարած ռազմական գործողություններից հետո այն անցել է թուրքերի ու նրանց հարող սիրիական ուժերի հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, պետք է մտնեին ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan