Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վերահաստատում եմ ՀՀ-ի հանձնառությունը՝ գործել հանուն Ֆրանկոֆոնիայի և դրա արժեքների տարածման. Փաշինյանը հանդիպել է ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ

Վերահաստատում եմ ՀՀ-ի հանձնառությունը՝ գործել հանուն Ֆրանկոֆոնիայի և դրա արժեքների տարածման. Փաշինյանը հանդիպել է ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վերահաստատում եմ ՀՀ-ի հանձնառությունը՝ գործել հանուն Ֆրանկոֆոնիայի և դրա արժեքների տարածման. Փաշինյանը հանդիպել է ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում այցելել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Տիկին Մուշիկիվաբոն ողջունել է ՀՀ վարչապետին կազմակերպության գրասենյակում և բարձր գնահատել Հայաստանի արդյունավետ նախագահությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: ՖՄԿԳ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանը համարվում է կազմակերպության կարևորագույն անդամներից մեկը և մեծ ներդրում ունի վերջինիս զարգացման ու Ֆրանկոֆոնիայի տարածքում համագործակցության զարգացման գործում: Լուիզ Մուշիկիվաբոն վարչապետին է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի տարածքում նախատեսվող բարեփոխումները, այդ թվում ֆրանսերենի տարածման՝ կրթության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում նոր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ։

Վարչապետը կարևորել է Ֆրանկոֆոնիայի տարածքում տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և նշել, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ կստանան հայկական կողմի աջակցությունը:

Հանդիպման ընթացքում Լուիզ Մուշիկիվաբոն վարչապետին է ներկայացրել 2020 թվականին Թունիսում նախատեսվող ՖՄԿ գագաթնաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Հանդիպման ավարտին վարչապետը գրառում է կատարել նաև ՖՄԿ «Ոսկե մատյանում», որում նշել է. «Ֆրանկոֆոնիայի կենտրոնակայան կատարելիք իմ այցի առթիվ, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող` վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը՝ գործել հանուն Ֆրանկոֆոնիայի և դրա արժեքների տարածման»։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan