Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիան ընդգրկուն գործողություն Է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ

Թուրքիան ընդգրկուն գործողություն Է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիան ընդգրկուն գործողություն Է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ

Ավելի քան 2 հազար թուրք ուժայիններ են մասնակցում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ նոր գործողությանը երկրի հարավ - արեւելքում: Այդ մասին ասված Է հանրապետության ներքին գործերի նախարարության՝ նոյեմբերի 13-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործողությունն իրականացվում Է Վանի, Հաքյարիի եւ Շըռնաքի նահանգներում: Դրա նպատակն Է ձմռան շրջանին ՔԱԿ-ի նախապատրաստման կանխումը, երբ կազմակերպության անդամները կառուցում են ամրություններ եւ ստեղծում ենթակառուցվածք Թուրքիայի տարածքում իրենց գործունեության ապահովման համար: Գործողությանը մասնակցում են ժանդարմերիայի եւ տարածաշրջանային ուժային կառույցների 2360 աշխատակիցներ:

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը 1984 թվականից զինված պայքար Է մղում Թուրքիայի՝ առավելապես քրդերով բնակեցված հարավ - արեւելյան շրջաններին անկախության տրամադրման համար: 2015 թվականի հուլիսին հակամարտության սրվելուց հետո սպանվել են մի քանի հազար թուրք զինծառայողներ եւ հարյուրավոր զինյալներ: Թուքիայում ՔԱԿ-ը համարում են ահաբեկչական անջատական կազմակերպություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan