Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բոլիվիայի ժամանակավոր նախագահը նախարարների նոր կաբինետ է նշանակել

Բոլիվիայի ժամանակավոր նախագահը նախարարների նոր կաբինետ է նշանակել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բոլիվիայի ժամանակավոր նախագահը նախարարների նոր կաբինետ է նշանակել

Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսը նշանակել է 11 նախարար, որոնք կկազմեն երկրի անցումային կառավարության հիմքը, որը կոչված է անցկացնելու նոր համընդհանուր ընտրություններ:

«Սա տեխնիկական կառավարություն է, քանի որ հիմնական առաքելությունը պետական ծառայությունների աշխատանքի անհապաղ վերականգնումն է»,- հայտարարել է Անյեսը նշանակման մասին հրամանագրի ստորագրումից հետո, քաղաքական գործչի խոսքը մեջբերում է Deber հրատարակությունը:

Նախագահի աշխատակազմի ղեկավարի առանցքային պաշտոնը զբաղեցրել է Խերես Խուստինիանո Աթալան՝  ընդդիմադիր Լուիս Ֆերնանդո Կամաչոյի համախոհը: Կառավարության աշխատակազմը կգլխավորի «Ազգային միասնությունից» աջակողմյան սենատոր Արթուրո Մուրիլիոն:

Ավելի վաղ Անյեսը հայտարարել էր, որ երկու հիմնական նպատակ ունի՝ չեղյալ հայտարարել դատական որոշումը, որը Էվո Մորալեսին թույլ է տվել առաջադրվել նախագահի պաշտոնում, և ամենակարճ ժամկետում համընդհանուր ընտրությունների անցկացումը:

Էվո Մորալեսը Մեքսիկայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խուսափել է ընտրությունների մասին հարցին ուղիղ պատասխանելուց և չի բացառել դրան իր մասնակցությունը: Նախկին նախագահն ու փոխնախագահն ապաստան են ստացել Մեքսիկայում և երկրից տարհանվել են մեքսիկական ռազմաօդային ուժերի ինքնաթիռով:

Հիշեցնենք, որ Բոլիվիայում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին նախագահ Էվո Մորալեսի հրաժարականից հետո հրաժարական են ներկայացրել նաև մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան, սենատի խոսնակ Ադրիանա Սալվատերրան և պատգամավորների պալատի խոսնակ Վիկտոր Բորդան, երկրի արտգործնախարար Դիեգո Պերին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan