Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բլագովեշչենսկի քոլեջներից մեկում 19-ամյա ուսանողը կրակ է բացել ուսանողների ուղղությամբ և ինքնասպան եղել

Բլագովեշչենսկի քոլեջներից մեկում 19-ամյա ուսանողը կրակ է բացել ուսանողների ուղղությամբ և ինքնասպան եղել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բլագովեշչենսկի քոլեջներից մեկում 19-ամյա ուսանողը կրակ է բացել ուսանողների ուղղությամբ և ինքնասպան եղել

Ռուսաստանի Դաշնության Բլագովեշչենսկ քաղաքի քոլեջներից մեկում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են, հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ Ամուրի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն:

Իրավապահների տվյալներով՝ նոյեմբերի 14-ի առավոտյան Բլագովեշչենսկում ճանապարհային ոստիկանության պարեկապահակային ծառայության կետի մոտ է վազել մի երիտասարդ և հայտնել, որ անհայտ անձը կրակ է բացել մոտակայքում գտնվող քոլեջում:

Դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանները քոլեջի երկրորդ հարկում զինված երիտասարդի են հայտնաբերել, որը մի քանի անգամ կրակ է բացել իրավապահների ուղղությամբ, ինչի արդյունքում ոստիկանները պատասխան կրակ են բացել: Հրաձիգին ոստիկանները շրջափակել են լսարաններից մեկում՝ այդ ընթացքում ապահովելով քոլեջի ուսանողների և դասախոսների ելքը:

«Դեպքի վայրում հայտնաբերվել է երկու երիտասարդի դի, այդ թվում՝ հրաձգություն իրականացրած երիտասարդի դին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հրաձիգն ինքնասպան է եղել։ Փոխհրաձգության ընթացքում ոստիկանները չեն տուժել։ Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը:

Աղբյուրի տվյալներով՝ որսորդական հրացանով հրաձգություն է իրականացրել քոլեջի 19-ամյա ուսանողը: Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է 19-ամյա տղա, ևս երեքը՝ 17, 19 և 20 տարեկան երիտասարդներ,  բազմաթիվ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan