Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ-ից իրականացվող թռիչքների 8 նոր ուղղություն կավելանա. Տաթևիկ Ռևազյան

ՀՀ-ից իրականացվող թռիչքների 8 նոր ուղղություն կավելանա. Տաթևիկ Ռևազյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ-ից իրականացվող թռիչքների 8 նոր ուղղություն կավելանա. Տաթևիկ Ռևազյան

Ութ հաստատված նոր ուղղություններ ունենք: Այսօր կառավարության հերթական նիստին հայտնեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Նախատեսում ենք, որ կլինեն տասից ավելի ուղղություններ, մինչև ամառային սեզոնի բացումը: «Азимут ավիաընկերությունը, որը ռուսական է, բացում է չվերթ Կալուգայի ուղղությամբ, դիմել է, չվերթը սկսելու է դեկտեմբերի 14-ից»,-ասաց Ռևազյանը:

Նա նաև հայտնեց, որ  Ryan Air-ն արդեն հաստատել է չորս ուղղությունները, բայց նախատեսում է ավելացնել ևս երեքը: Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ տեղական շուկայից էլ հետաքրքրվածություն կա, 10-ից ավելի ուղղությունների մասին է խոսքը:

Վարչապետը կարևորեց այս ուղղությունները և նշեց, որ իրենք ոչ մի ընկերությանը հատուկ արտոնություն չեն տալիս և ավիաընկերություններին հրավիրում են համատեղ աշխատելու:  «Շատ ավելի լավ, էդ որ ասում եք, որ այդ բոլորն իրականություն դառնան, դա կլինի ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan