Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Երևանի 2020թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրված են հանրային քննարկման

Երևանի 2020թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրված են հանրային քննարկման
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Երևանի 2020թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրված են հանրային քննարկման

Հանրային քննարկման են ներկայացվել Երևանի զարգացման հնգամյա և 2020թ. ծրագրերի, բյուջեի և տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, նաև արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերը:

Ինչպես  հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոշումը միաձայն ընդունվել է Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների քվեարկությամբ:

Հանդիպման ընթացքում նիստը վարող փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին: Նրանք ներկայացրել են նաև իրենց դիտարկումներն ու հանդես եկել մի շարք առաջարկներով:
Ծանոթանալ նախագծերին և դրանց վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտողությունները քաղաքացիները կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 26-ը՝ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով կամ ուղարկել նամակ՝ էլեկտրոնային փոստով ([email protected] , [email protected] , [email protected] ), ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11.00-ին Երևանի քաղաքապետարանում (Արգիշտիի փողոցի հ. 1 հասցե) տեղի կունենան հանրային բաց լսումներ: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ. նոյեմբերի 25-ը ներառյալ ներկայացնել դիմում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan