Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Սա անհաղթահարելի դժվարություն կամ ժողովրդավարության ավարտ չէ». Զուրաբիշվիլին մեկնաբանել է խորհրդարանի կողմից կառավարության ծրագրի տապալումը, որը հանգեցրել է ցույցերի

«Սա անհաղթահարելի դժվարություն կամ ժողովրդավարության ավարտ չէ». Զուրաբիշվիլին մեկնաբանել է խորհրդարանի կողմից կառավարության ծրագրի տապալումը, որը հանգեցրել է ցույցերի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Սա անհաղթահարելի դժվարություն կամ ժողովրդավարության ավարտ չէ». Զուրաբիշվիլին մեկնաբանել է խորհրդարանի կողմից կառավարության ծրագրի տապալումը, որը հանգեցրել է ցույցերի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ խորհրդարանի կողմից կառավարության ծրագրի տապալումը՝ համամասնական ընտրակարգի անցնելու մասին, «անհաղթահարելի դժվարություն կամ ժողովրդավարության ավարտ չէ»: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

«Մեր հասարակությունն արդեն հոգնել է անդադար ճգնաժամերից և սկանդալներից: Նրան պետք է տեսնել նախաձեռնություններ, ոչ թե վիրավորական ճիչեր: Հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին մենք պետք է ապահովենք ժողովրդի ազատ կամքն ու ընտրությունը»,- ասվում է Զուրաբիշվիլու հայտարարության մեջ:

Ըստ նրա՝ ժողովրդավարական երկրներում տարբեր ընտրական համակարգեր գոյություն ունեն. համամասնական, մեծամասնական և խառը, և դրանցից ոչ մեկն ավելի ժողովրդավարական չէ, քան մյուս երկուսը:

«Տվյալ դեպքում մենք ունենք հետևյալը. կախված քաղաքական իրավիճակից, իրենց հավակնություններից կամ նախընտրական հաշվարկներից՝ նախընտրում են ընտրական համակարգերից որևէ մեկը: Հասարակությունն ավելի քիչ է ներգրավված այս համակարգերի ընդունման ընթացակարգերում, այդ իսկ պատճառով ավելի քիչ է տեղեկացված: Հասարակությունն ավելի շահագրգռված է տեսնել ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը: Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ սա անհաղթահարելի դժվարություն է կամ ժողովրդավարության ավարտ: Մեր ժողովրդավարությունը շատ դժվարություններ է տեսել, և մենք հաղթահարել ենք դրանք»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ օրերս Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan