Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Պաշտոնանկության հարցով երկրորդ լսումը նույնքան անօգուտ էր, որքան առաջինը». Սպիտակ տունը «ժամանակի վատնում» է անվանել Թրամփի պաշտոնանկության գործով լսումները

«Պաշտոնանկության հարցով երկրորդ լսումը նույնքան անօգուտ էր, որքան առաջինը». Սպիտակ տունը «ժամանակի վատնում» է անվանել Թրամփի պաշտոնանկության գործով լսումները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Պաշտոնանկության հարցով երկրորդ լսումը նույնքան անօգուտ էր, որքան առաջինը». Սպիտակ տունը «ժամանակի վատնում» է անվանել Թրամփի պաշտոնանկության գործով լսումները

Սպիտակ տանը «ժամանակի վատնում» են անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործով երկրորդ բաց լսումները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը:

«Ներկայացուցիչների պալատում Նենսի Փելոսիի և կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնած պաշտոնանկության հարցով երկրորդ հրապարակային լսումը նույնքան անօգուտ և անհետևողական էր, որքան առաջինը»,- ասված է Գրիշեմի հաղորդագրության մեջ:

Նա ընդգծել է, որ նախագահի կողմից խախտումների ոչ մի ապացույց չի ներկայացվել:

«Lսումների ժամանակ ելույթ ունեցած Կիևում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը վկայել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ նախագահ Թրամփի հանցավոր գործունեության մասին»,- նշել է մամուլի քարտուղարը:

Գրիշեմը նշել է, որ Յովանովիչը ներկա չի գտնվել Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցին: Նրա խոսքով՝ նախկին դեսպանը նաև չի ծանուցվել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության դադարեցման մասին։

«Դժվար է պատկերացնել ժամանակի ավելի ապաշնորհ վատնում, քան այսօրվա լսումները, և, այնուամենայնիվ, մենք Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներից ակնկալում ենք նույն հիվանդագին քաղաքական թատրոնի ավելի մեծ դրսևորում հաջորդ շաբաթ»,- եզրափակել է մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ում խոշոր սկանդալ էր բորբոքվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցի շուրջ, որն առիթ էր դարձել ԱՄՆ առաջնորդի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու համար: Ինչպես պնդում են ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները, Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ փորձել է Զելենսկիին համոզել Ուկրաինայում Ջոզեֆ Բայդենի որդու՝ Հանթերի գործունեության հետաքննություն սկսել՝ Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերելու դիմաց:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan