Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ-ը վերանայել Է դիրքորոշումը Արեւմտյան ափի հրեական բնակավայրերի վերաբերյալ. Փոմպեո

ԱՄՆ-ը վերանայել Է դիրքորոշումը Արեւմտյան ափի հրեական բնակավայրերի վերաբերյալ. Փոմպեո
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ-ը վերանայել Է դիրքորոշումը Արեւմտյան ափի հրեական բնակավայրերի վերաբերյալ. Փոմպեո

ԱՄՆ-ն այլեւս չի համարում, որ Հորդանան գետի արեւմտյան ափի իսրայելական բնակավայրերը խախտում են միջազգային իրավունքը: Նոյեմբերի 18-ին լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերանայում Է իսրայելական բնակավայրերի վերաբերյալ Բարաք Օբամայի վարչակազմի մոտեցումը: Արեւմտյան ափի բնակեցմանն ուղղված գործունեության վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունները տասնամյակների ընթացքում եղել են անհետեւողական,- ասել Է նա:- 1979 թվականին Ջիմի Քարտերի վարչակազմը կտրականապես եզրակացրել Է, որ իսրայելական բնակավայրերը հակասում են միջազգային իրավունքին: Մինչդեռ 1981 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանն անհամաձայնություն Է հայտնել այդ եզրակացությանը եւ հայտարարել, որ բնակավայրերն ի սկզբանե անօրինական չի համարում»: «Բոլոր կողմերի հանգամանալից ուսումնասիրությունից հետո ներկայիս վարչակազմը որոշել Է համաձայնվել նախագահ Ռեյգանի հետ: Իսրայելական քաղաքացիական բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի արեւմտյան ափին միջազգային իրավունքի խախտում չԷ»,- նշել Է Փոմպեոն:

Իսրայելում ողջունել են սույն որոշոումը: Պաղեստինում հայտարարել են, որ ԱՄՆ-ի վարչակազմը լիազորված չԷ չեղյալ հայտարարելու հրեական բնակավայրերին վերաբերող միջազգային բանաձեւերը:

2016 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել Է թիվ 2334 բանաձեւը՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման գործունեությունը դադարեցնելու պահանջով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan