Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քրդերը ներողություն են խնդրել Սիրիայի հյուսիսում ռուսական պարեկային խմբի վրա բնակիչների հարձակման համար

Քրդերը ներողություն են խնդրել Սիրիայի հյուսիսում ռուսական պարեկային խմբի վրա բնակիչների հարձակման համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քրդերը ներողություն են խնդրել Սիրիայի հյուսիսում ռուսական պարեկային խմբի վրա բնակիչների հարձակման համար

Սիրիայում քրդական «Ասայիշ» անվամբ ներքին անվտանգության ուժերը տեսանյութ են հրապարակել, որում ներողություն են խնդրում Սիրիայի հյուսիսային Քոբանի քաղաքում ռուսական պարեկային ուժերի վրա հարձակվելու համար: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:

Քուրդ զինյալներն իրենց ափսոսանքն են հայտնել տեղի ունեցածի առնչությամբ, երբ նոյեմբերի 18-ին Քոբանիում տեղի բնակիչները քարեր և դյուրավառ հեղուկով շշեր էին նետել համատեղ պարեկային ավտոշարասյան վրա, որի մեջ մտնում էին նաև ռուսական ռազմական մեքենաներ:

«Կձեռնարկվեն բոլոր համապատասխան քայլերը, որպեսզի այսպիսի դեպք այլևս չկրկնվի»,-ասվում է հայտարարության մեջ:

Քուրդ առաջնորդներն ընդգծել են նաև, որ իրենք հավատում են, որ ռուսական ջոկատները կարող են երաշխավորել տեղի բնակչության անվտանգությունը, որը ենթադրվում է Սոչիի հուշագրով:

Ռուս պարեկային խմբերն առաջին անգամը չէ, որ ենթարկվում են տեղի բնակչության հարձակումներին: Նոյեմբերի 6-ին կրկին Քոբանիում ռուս-թուրքական պարեկային ջոկատների ուղղությամբ բնակիչները քարեր էին նետել, իսկ նոյեմբերի 8-ին նույնը կրկնվել էր Դերիք քաղաքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որն ավարտվել է հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամ հետո: Նշված ժամկետի ավարտից հետո Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվվում է ռուս-թուրքական համատեղ պարեկություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan