Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կիմ Չեն Ունը չի մեկնի Հարավային Կորեա՝ մասնակցելու ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին

Կիմ Չեն Ունը չի մեկնի Հարավային Կորեա՝ մասնակցելու ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կիմ Չեն Ունը չի մեկնի Հարավային Կորեա՝ մասնակցելու ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին

ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը չի մասնակցի Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 25-ին Հարավային Կորեայում: Նոյեմբերի 21-ին այդ մասին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը՝ «Ամեն ինչի համար հարմար ժամանակ ու վայր Է անհրաժեշտ» վերտառությամբ մեկնաբանության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում Է գործակալությունը, ԿԺԴՀ-ի առաջնորդը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինից անձնական հրավեր Է ստացել այցելելու Պուսեն՝ մասնակցելու ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին: Ըստ որում գործակալությունն ուշադրություն Է հրավիրում այն բանի վրա, որ Հարավային Կորեայի մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ շարունակում են «թերահավատորեն վերաբերվել Հյուսիսի եւ Հարավի միջեւ հարաբերություններին»: Դեռ ավելին, ԿԺԴՀ-ի կարծիքով՝ Սեուլը «շարունակում Է հենվել արտաքին ուժերի, այլ ոչ թե ազգային համագործակցության վրա»:

«Հարավային Կորեայի պահպանողական ուժերը նախանձախնդրությամբ դատապարտում են եւ հարձակումներ գործում ԿԺԴՀ-ի վրա՝ կոչ անելով չեղյալ հայտարարել Հյուսիսի եւ Հարավի միջեւ ձեռք բերված համաձայնությունները,- ընդգծված Է մեկնաբանության մեջ:- Հնչում են նաեւ այնպիսի ագրեսիվ արտահայտություններ, ինչպիսիք են «վարչակարգի փոփոխություն Հյուսիսում» եւ «կործանման հասցնել Հյուսիսը», ինչն ավելի վաղ հնարավոր չԷր լսել: Ըստ որում մեկնաբանության հեղինակները կասկած են հայտնել, թե «Հյուսիսի եւ Հարավի միջեւ հանդիպումը լիարժեք կլիներ այսպիսի ժամանակ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan