Ռազմական կցորդներին պետք է դիվանագիտական կորպուսից հանել ու տանել զորամասեր. «Հետախույզի օրագիրը»



ՀՀ դեսպանություններում դիվանագիտական աստիճան ունեցող ռազմական կցորդները մեր երկրի զինված ուժերն այլ պետություններում ներկայացնելուց բացի պետք է զբաղվեն ռազմական հետախուզությամբ: Բայց նրանք այս մասին շատ հաճախ մոռանում են, պետությունն էլ հաճախ վախենում է նման առաջադրանքներ տալ:
Մեր ռազմական կցորդների կատարած աշխատանքն արդյունավետ չէ, մինչդեռ շատ այլ երկրներում նման աստիճան ունեցող ներայացուցիչների աշխատանքային շփումները հավասարազոր են առաջին դեմքերի մակարդակով հանդիպումներին: Ռազմական կցորդների այսօրվա դերի և նրանց իրական պարտականությունների մասին խոսել է ՀՆԽ հրամանատար Վովա Վարտանովը: