Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է 2-րդ զորամիավորման N զորամասում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, ինչպես նաև զորամասում իրականացված լայնածավալ վերանորոգման և ամրաշինական աշխատանքների մասին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զրուցել է զինծառայողների հետ, հրամանատարությանը ցուցումներ տվել մարտավարական իրադրության զարգացման, առաջիկա անելիքների, ինչպես նաև ստուգայցի ընթացքում արձանագրված որոշակի թերությունների շտկման վերաբերյալ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan