Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հրապարակել է Բորիս Ջոնսոնի կառավարության Brexit-ի «գաղտնի» ծրագիրը

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հրապարակել է Բորիս Ջոնսոնի կառավարության Brexit-ի «գաղտնի» ծրագիրը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հրապարակել է Բորիս Ջոնսոնի կառավարության Brexit-ի «գաղտնի» ծրագիրը

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հրապարակել է Բորիս Ջոնսոնի կառավարության Brexit-ի վերաբերյալ «գաղտնի» ծրագիրը՝ պահպանողականներին մեղադրելով ստի մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ լեյբորիստների ստացած գաղտնի փաստաթուղթը ցույց է տալիս, որ Բորիս Ջոնսոնը հասարակությանը սխալ է ներկայացնում Brexit-ի վերաբերյալ իր համաձայնագիրը», -ասված է հաղորդագրության մեջ:

Քորբինն այդ փաստաթուղթն անվանել է «ծանրակշիռ ապացույց», որ Հյուսիսային Իռլանդիան Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայից «խորհրդանշական կերպով առանձնացվելու է», թեև Ջոնսոնը բազմիցս հայտարարել է, որ Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև ոչ մի սահման չի լինելու։

Գաղտնի փաստաթուղթը նախատեսում է մաքսային հսկողություն սահմանել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի սահմանին, ինչը նշանակում է սահմանի ստեղծում մեկ պետության սահմաններում:

Քորբինը հայտարարել է, որ դա անթույլատրելի է պետության շահերի համար, բացի այդ, դա բացասական ազդեցություն կունենա Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հերքել է փաստաթղթի «արտահոսքի» վերաբերյալ լուրերը՝ Քորբինի խոսքերը անվանելով «զառանցանք»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտոնապես ընդունել էր Brexit-ի գործընթացը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը երկարաձգելու ԵՄ-ի առաջարկը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan