Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ֆինանսների նախարարությունը էականորեն կրճատել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը

Ֆինանսների նախարարությունը էականորեն կրճատել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ֆինանսների նախարարությունը էականորեն կրճատել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը

ՀՀ ֆինանսների նախարարությունը էականորեն կրճատել է իր աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների թիվը` դարձնելով 4: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այս մասին հայտնեց լրագրողների համար կազմակերպված սեմինար-քննարկմանը` ներկայացնելով վերջին մեկ տարում նախարարության աշխատանքը:

«Մենք ունենք տրանսպորտային միջոցների թեթևացում: Այսօր աշխատակազմում 4 տրանսպորտային միջոց է` նախկին բազմաթիվ մեքենաների փոխարեն»,-ասաց նախարարը:

Ջանջուղազյանը կրճատված ավտոմեքենաների կոնկրետ թիվը չհիշեց, սակայն նշեց` կրճատվել են մոտ 16-ով:

Նախարարությունը նախկինում ուներ նաև վարձակալության տարածք: «Գանձապետականը տեղավորված էր տարածքում, որը մեզ չէր պատկանում, դրա համար վարձակալության վճարներ էինք տալիս: Ներկայում մենք հավաքվեցինք մի տարածքում և այլևս չենք վճարում այդ վարձակալական վճարները»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց` այսպիսով հիմա չեն վճարում տարեկան մոտ 120 մլն դրամ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan