Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ մի շարք մարզերի համայնքներում ընթանում են ՏԻՄ ընտրություններ

ՀՀ մի շարք մարզերի համայնքներում ընթանում են ՏԻՄ ընտրություններ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ մի շարք մարզերի համայնքներում ընթանում են ՏԻՄ ընտրություններ

Այսօր ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենում համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ:

Ավագանու անդամի հերթական ընտրություններ են ընթանում Գեղարքունիքի Դդմաշեն և Շիրակի Անուշավան համայնքներում, իսկ արտահերթ՝ Արարատի Նորաշեն և Արմավիրի Ծիածան համայնքներում:

Արագածոտնի մարզի երեք համայնքներում՝ Թլիկ, Զարինջ և Հակո, համայնքապետի հերթական ընտրություններ են: Թլիկ համայնքում առաջադրված է համայնքապետի մեկ թեկնածու՝ Սլավիկ Սալոյանը, Զարինջ և Հակո համայնքներում նույնպես մեկական թեկնածուներ են առաջադրված՝ Սևադա Մանուկյանը և Սերյոժա Չարչոյանը: Իսկ Կոշ համայնքում համայնքապետի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու՝ Էդմոն Ադամյանը, Արմեն Ավետիսյանը և Աշոտ Ենգիբարյանը:

Արագածոտնի մարզի Ավան համայնքում համայնքապետի ընտրություններն արտահերթ են: Այստեղ համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու՝ Գևորգ Գալստյանը, Գագիկ Հարությունյանը և Հովհաննես Հովհաննիսյանը:

Արմավիրի մարզի երեք Ալաշկերտ, Նորապատ, Ֆերիկ համայնքներում ընթանում են համայնքապետի հերթական ընտրություններ: Ալաշկերտ և Նորապատ համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է մեկական թեկնածու է, համապատասխանաբար՝ Կարեն Հովհաննիսյանը և Վահրամ Խաչատրյանը: Իսկ Ֆերիկ համայնքում համայնքապետի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածու՝ Շարո Մամոյանը, Համլետ Ավդոյանը և Ռուստամ Հասանյանը:

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում ղեկավարի հերթական ընտրություն է անցկացվում: Այստեղ առաջադրվել է 3 թեկնածու՝ Հակոբ Ստեփանյանը, Տարոն Շահբազյանը և Խաչիկ Բաղդասարյանը:

Լոռիում Անտառամուտ համայնքում ընթանում է համայնքի ղեկավարի հերթական ընտրություն. առաջադրվել է մեկ թեկնածու Արայիկ Գևորգյանը:

Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում ևս ընթանում են համայնքապեոտի հերթական ընտրություններ, այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են Նորայր Մելքոնյանը և Աշոտ Մուշեղյանը:

Արարատի մարզի մեկ համայնքում էլ սպասվում է համայնքապետի արտահերթ ընտրություններ: Տափերական համայնքում թվով ամենից շատ թեկնածուներն են: Այս համայնքում առաջադրվել է 8 թեկնածու՝ Կարեն Խաչատրյանը, Վահիկ Հարությունյանը, Ազիզ Հովսեփյանը, Մհեր Ղազարյանը, Մուշեղ Ղազարյանը, Ոսկան Միսակյանը, Գագիկ Նազարյանը և Արմեն Տոնապետյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan