Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լիբանանի նախագահը հետաձգել Է խորհրդարանի հետ կոնսուլտացիաները նոր վարչապետի նշանակման շուրջ

Լիբանանի նախագահը հետաձգել Է խորհրդարանի հետ կոնսուլտացիաները նոր վարչապետի նշանակման շուրջ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Լիբանանի նախագահը հետաձգել Է խորհրդարանի հետ կոնսուլտացիաները նոր վարչապետի նշանակման շուրջ

Լիբանանի նախագահ Միշել Աունը որոշում Է ընդունել մինչեւ դեկտեմբերի 16-ը հետաձգել խորհրդարանական խմբակցությունների հետ կոնսուլտացիաները վարչապետի թեկնածության շուրջ, ոին կհանձնարարվի կազմել հանրապետության նոր կառավարությունը: Այդ մասին ասված Է պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կոնսուլտացիաները մեկ շաբաթով՝ դեկտեմբերի 9-ից 16-ը, հետաձգվել են այն բանից հետո, երբ գործարար Սամիր ալ Խաթիբը, որը առաջադրումը վարչապետի պաշտոնին ավելի վաղ պաշտպանել Էին բոլոր հիմնական պատգամավորական խմբակցությունները, դեկտեմբերի 8-ին հայտարարեց, որ հանում Է իր թեկնածությունը: Դա տեղի ունեցավ Լիբանանի գլխավոր մուֆթի շեյխ Աբդել Լատիֆ Դերայանի հետ ալ Խաթիբի հանդիպումից հետո: Մուսուլմանների հոգեւոր ղեկավար ալ Խաթիբն ասել Է, որ սուննի համայնքի քաղաքական գործիչները կայացած շփումներից հետո պաշտպանել են «Ալ Մուստակբալ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Սաադ Հարիրիի վերադարձը վարչապետի պաշտոնին: Շեյխի խոսքով՝ Հարիրին «ջանքեր Է ներդնում Լիբանանի տնտեսության վերելքի համար եւ կարեւոր դեր Է խաղում արաբական ու միջազգային ասպարեզում»: «Ալ Մուստակբալի» առաջնորդը, որը 2009 թվականից երեք անգամ գլխավորել Է կոալիցիոն կաբինետները, հրաժարական Է տվել հոկտեմբերի 29-ին երկիրն ընդգրկած զանգվածային հակակառավարական ցույցերի ֆոնին: Հարիրին վայելում Է միջազգային շրջանակների վստահությունը եւ 2008 թվականին Փարիզ-4 խորհրդաժողովում հասել Է Լիբանանին 11 մլրդ դոլար գումարի ֆինանսական օգնության տրամադրման: Մինչդեռ, ինչպես հայտնել Է Fl Jadeed հեռուստաալիքը, բողոքի շարժման մասնակիցները, որոնք արգելափակում են Բեյրութի կենտրոնի փողոցները, բացասաբար են վերաբերվել մուֆթիի հայտարարությանը: Գիշերային ժամերին Պլյաս Էտուալ հրապարակի շրջան են եկել հարյուրավոր ցուցարարներ, որոնք պահանջել են խորհրդարանի արձակում եւ վաղաժամկետ ընտրությունների անցկացում: Մի շարք վայրերում ընդհարումներ են տեղ ունեցել կարգի պահապանների ու ակտիվիստների միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan