Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Զովաբերում ընտրվել է համայնքի նոր ղեկավար

Զովաբերում ընտրվել է համայնքի նոր ղեկավար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Զովաբերում ընտրվել է համայնքի նոր ղեկավար

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում 2019 թվականի դեկտեմբերի 8-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով հաղթող է ճանաչվել Սեւանի էլցանցի տրանսպորտի բաժնի պետ անկուսակցական Խաչիկ Բաղդասարյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 ՏԸՀ-ից, Զովաբերում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին երեք թեկնածու՝ անկուսակցականներ՝ Զովաբեր համայնքի ղեկավարի տեղակալ Ժիրայր Շահբազյանը, Սեւանի էլցանցի տրանսպորտի բաժնի պետ Խաչիկ Բաղդասարյանը եւ աշխատանքային հասցե չունեցող Հակոբ Ստեփանյանը: Նախնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցած 845 ընտրողներից 357-ն իրենց ձայնը տվել են Խաչիկ Բաղդասարյանի օգտին: 278 ձայն շահել է Տարոն Շահբազյանը, 204 ձայն՝ Հակոբ Ստեփանյանը: Անվավեր է ճանաչվել 6 քվեաթերթիկ:
Զովաբեր համայնքի նախկին ղեկավար Սամվել Եսայանն առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն գրանցումից առաջ ինքնաբացարկ էր հայտնել:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan