Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մերկելը հայտնել է, որ ԵՄ առաջնորդներն ուրախ են Մեծ Բրիտանիայի ընտրությունների արդյունքների կապակցությամբ

Մերկելը հայտնել է, որ ԵՄ առաջնորդներն ուրախ են Մեծ Բրիտանիայի ընտրությունների արդյունքների կապակցությամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մերկելը հայտնել է, որ ԵՄ առաջնորդներն ուրախ են Մեծ Բրիտանիայի ընտրությունների արդյունքների կապակցությամբ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ երկրների առաջնորդները, որոնք ճանաչել են Մեծ Բրիտանիայի ընտրությունների արդյունքները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում, ուրախ են եղել դրանց արդյունքների կապակցությամբ: Այս մասին գրում է Express.co-ն։

«Անկեղծ ասած, մենք շատ ուրախ էինք, որ ընտրությունների արդյունքը հստակ էր: Մենք բոլորս ցավում ենք, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, բայց հիմա  որոշակի վստահություն ունենք, որ այն համաձայնագիրը, որը մենք մշակել ենք, ուժի մեջ կմնա»,- Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի կանցլերը։

Կանցլերը հավելել է, որ դրական է համարում այն փաստը, որ վարչապետն այժմ ունի «հստակ մանդատ», որը թույլ կտա նրան բանակցություններ վարել եվրոպացի գործընկերների հետ: Մերկելը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիային և ԵՄ-ին կհաջողվի պահպանել լավ գործընկերային հարաբերությունները:

Մեծ Բրիտանիայում նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեծ տարբերությամբ հաղթել է Պահպանողական կուսակցությունը: Պահպանողականները նպատակ ունեն Brexit-ն իրականացնել հունվարի 31-ին, լեյբորիստները ցանկանում են նոր հանրաքվե անցկացնել այդ հարցով:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan