Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բյուջետային «Wizz Air»-ը թռիչքներ կիրականացնի ՀՀ-ից, տոմսի արժեքը կսկսի 24.99 եվրոյից

Բյուջետային «Wizz Air»-ը թռիչքներ կիրականացնի ՀՀ-ից, տոմսի արժեքը կսկսի 24.99 եվրոյից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բյուջետային «Wizz Air»-ը թռիչքներ կիրականացնի ՀՀ-ից, տոմսի արժեքը կսկսի 24.99 եվրոյից

Հայաստանյան շուկա է մուտք գործում նոր բյուջետային ավիաընկերություն: «Wizz Air» բյուջետային ընկերությունը Երևանից սկսելու է թռիչքներ իրականացնել ապրիլից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց «Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն:

«Ամենակարևոր հարցն այն է, թե դեպի ուր ենք թռնելու: Ասեմ, որ ապրիլից սկսում ենք թռիչքներ իրականացնել դեպի Վիեննա, Վիլնյուս: Այս ուղղություններով շաբաթը երկու անգամ կունենանք չվերթներ: Գները լինելու են բավական ցածր` 24.99 եվրոյից սկսած: Արդեն ցանկացողները կարող են ամրագրումներ անել: Շատ ուրախ ենք, որ այստեղ ենք, հուսով եմ, որ սա գեղեցիկ համագործակցության սկիզբն է»,-ասաց Անդրաս Ռադոն: 

Տոմսերի վաճառքը լինելու է միայն առցանց: Այսինքն, տուրիստական գործակալությունից քաղաքացին չի կարող տոմս գնել: Առցանց գնումները հնարավոր է կազմակերպել՝ օգտվելով ընկերության հավելվածից: Անդրաս Ռադոն նշեց, որ ուղևորը վճարելու է այն ծառայությունների համար, որոնցից ցանկանում է օգտվել՝ սնունդ, ուղեբեռ և այլն:

Ընկերության ղեկավարը նշեց, որ «Wizz Air»-ն ուլտրա-բյուջետային բիզնես մոդելի կազմակերպություն է: Դա նշանակում է, որ շահագործումն իրականացվում է ցածր ծախսերով: Նա տեղեկացրեց, որ ընկերությունն ունի բավական թարմ, ժամանակակից օդանավեր, ինչը շատ կարևոր է ավիաընկերության գործունեության համար:  

Ավիաընկերությունը վերջին 15-16 տարիներին ունեցել է 235 մլն ուղևոր: Ներկայում ունի 120 օդանավ, առաջիկայում նախատեսում է այն հասցնել 300-ի: Երևանն էլ ներառյալ աշխատում են աշխարհի 153 օդանավակայանների հետ: Անդրաս Ռադոն ընդգծեց, որ իրենք համարվում են Եվրոպայի ամենականաչ ավիաընկերությունը: Դա նշանակում է, որ ամեն տարի նվազեցնում են շրջակա միջավայրին հասցված վնասի չափը: Հանձն են առել առաջիկայում ակտիվ շարունակել այդ քաղաքականությունը: Դա անելու համար ձեռք են բերել նորագույն տեխնոլոգիաներ:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն ողջունեց բյուջետային ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա և ընդգծեց, որ դա շատ կարևոր է:

««Wizz Air»-ը հեռանկարում ունի տարբեր ուղղություններով չվերթներ իրականացնել, վստահ եմ, որ դա լավ է Հայաստանի շուկայի համար: Շնորհակալություն Քաղաքավիացիայի կոմիտեին, որ կարողացավ այս ուղղությամբ ակտիվ աշխատել»,-ասաց Մարսելո Վենդեն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan