Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արտաշատում հնագետները պեղել են 114-117թթ. կամուրջ-ջրատար՝ ակվեդուկ

Արտաշատում հնագետները պեղել են 114-117թթ. կամուրջ-ջրատար՝ ակվեդուկ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արտաշատում հնագետները պեղել են 114-117թթ. կամուրջ-ջրատար՝ ակվեդուկ

Հայաստանում հայ-գերմանական համատեղ ծրագրի շրջանակում Արտաշատում հնագետները հայտնաբերել են կամուրջ-ջրատար (ակվեդուկ): Այն թվագրվում է մեր թվարկության 114-117 թվականներով: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ այն հսկայական ջրամատակարարման կառույց է:

«Այդ ակվեդուկի հիմքերն ենք բացել: Մեկ կմ տարածքի վրա ակվեդուկի 20 հիմք է բացվել: Մեր լեգենդար մայրաքաղաք Արտաշատը, որը մի քանի կառույցներով էր ներկայացված, վերջին 10-15 տարիներին պեղումներով ցույց է տալիս, որ մենք արքայանիստ շատ լուրջ քաղաքի հետ գործ ունենք»,-ասաց Պավել Ավետիսյանը: Նա տեղեկացրեց, որ 2020 թվականին այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն շարունակելու են՝ հասկանալու, թե ինչ է պահպանվել և ինչ կարելի է վերհանել: Հետազոտություններով մասնագետները կարողացել պարզել, որ Արտաշատի հարևանությամբ՝ դեպի Խոր վիրապ ճանապարհի մոտ, սեփականաշնորհված հողատարածքներում արձանագրել են մի քանի հսկայական պալատական շինություններ, որոնց հիմքերը պահպանվել են: Այս ուղղությամբ ևս կոնկրետ աշխատանքներ են կատարվելու: Այդ աշխատանքները հնարավորություն կտան հանրությանը Արտաշատը նորովի ներկայացնելու:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan