Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը հնացած է համարում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը հնացած է համարում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը հնացած է համարում

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որպես իրավական

գործիք հնացած է համարում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին»

ՀՀ օրենքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 16-ին Ազգային ժողովում ընթացող տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, 

երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի

 նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Նախորդ տարի ես հանդես եկա հայտարարությամբ, համաձայն որի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում: Այն, ըստ մեզ, որպես իրավական գործիք հնացած է, և չի համապատասխանում արդեն ետհեղափոխական Հայաստանում ստեղծված նոր իրողություններին և դրանց տրամաբանությանը: Նախորդ տարվա մեր հայտարարությանը համապատասխան՝ հետևողականորեն շարժվում ենք առաջ: Այսօրվա խորհրդարանական լսումները, որ նախաձեռնվել են Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, նպատակ ունեն այս բարձր ամբիոնից վեր հանել ոլորտում առկա խնդիրները, և մեր կողմից ծաղկաքաղ անել այն առաջարկների, որոնք տեղ կգտնեն արդեն օրենքի նախագծում»,- ասաց Հայրապետյանը:

Տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումները կազմակերպվել են Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan