Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրման քրգործով արտերկրից որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան

Օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրման քրգործով արտերկրից որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրման քրգործով արտերկրից որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան

Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի քննության ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը:  

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի նկատմամբ՝ հայտնում ենք, որ քրեական գործի քննության ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստանի Հանրապետություն:

Ավելին՝ քրեական գործի շրջանակներում որդեգրված երեխաների կամ նրանց կենսաբանական ծնողների վերաբերյալ դեռևս չի նշանակվել որևէ գենետիկական (ԴՆԹ) փորձաքննություն:

Ի պատասխան երեխաների որդեգրման գործընթացում մասնակցություն ունեցած միջազգային կազմակերպությունների կողմից հնչեցված մտահոգությունների՝ հայտնում ենք, որ նախաքննական մարմնի կողմից երբևէ չի տարածվել տեղեկատվություն` այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների կողմից թույլ տրված ապօրինությունների, ինչպես նաև՝ օրգանների անօրինական վաճառք իրականացնելու նպատակով երեխաների որդեգրումներ կազմակերպելու վերաբերյալ:

Նախաքննական մարմնի կողմից մինչ այժմ հրապարակվել են միայն տեղեկություններ` որդեգրումների գործընթացում մասնակից տարբեր անձանց և կառույցների կողմից ՀՀ տարածքում կատարված առերևույթ ապօրինի գործընթացների վերաբերյալ` չխախտելով  հրապարակման ենթակա տեղեկատվության թույլատրելի սահմանները:

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք սույն գործընթացների վերաբերյալ տեղեկություններ են տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին, այդ տվյալները կարող են հայտնել նաև նախաքննական մարմնին՝ քրեական գործի շրջանակում քննության առարկա դարձնելու համար:

Հայտնում ենք նաև, որ ինչպես դիմումատուների, այնպես էլ որդեգրված երեխաների և նրանց ծնողների տվյալները հրապարակման ենթակա չեն, և հանդիսանում են նախաքննական գաղտնիք»,-նշում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan