Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Միրզոյանն անհնար է համարում Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի սուվերենության ներքո

Միրզոյանն անհնար է համարում Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի սուվերենության ներքո
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Միրզոյանն անհնար է համարում Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի սուվերենության ներքո

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը 30 տարի առաջ Բաքվում, Սումգայիթում ու Կիրովաբադում կազմակերպված հայերի ջարդերի և Ադրբեջանի իշխանությունների հակահայ քաղաքականության առկայության պարագայում անհնար է համարում Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի սուվերենության ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը հայտնեց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի  Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում:

«Որպես ՀՀ ԱԺ նախագահ ևս մեկ անգամ ուզում եմ արձանագրել և վերահաստատել՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, այդ ջարդերի պարբերական բնույթը, կրկնությունը մեկ դարի ընթացքում մի քանի անգամ, դրանց նախորդած և հաջորդած հակահայ քաղաքականության մյուս դրսևորումները անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը՝ Ադրբեջանի սուվերենության ներքո: Ըստ այդմ, Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է»,- ասաց Միրզոյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan