Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արարատ Միրզոյանը կարևորեց միջազգային հանրության կողմից Բաքվում հայերի ջարդերին ճիշտ գնահատական տալը

Արարատ Միրզոյանը կարևորեց միջազգային հանրության կողմից Բաքվում հայերի ջարդերին ճիշտ գնահատական տալը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արարատ Միրզոյանը կարևորեց միջազգային հանրության կողմից Բաքվում հայերի ջարդերին ճիշտ գնահատական տալը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կարևորում է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերին ճիշտ գնահատական տալը՝ նշելով, որ այդպես կարող են կանխվել Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդկության դեմ նոր հանցագործությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը հայտնեց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում:

«Հատկանշական է նաև, որ այսօր արդեն ադրբեջանական իշխանությունները միևնույն ձեռագիրն են որդեգրել Ադրբեջանի տարածքում բնակվող այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ: Ես ուզում եմ զգուշացնել միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում բնակվող տեղաբնիկ ժողովուրդներն այսօր կանգնած են գրեթե միևնույն վտանգի առաջ, ինչ հայերը՝ նախորդ դարի վերջին: Ադրբեջանի իշխանությունների նմանօրինակ վարքագիծը և մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար, ես կարևորում եմ միջազգային հանրության և գործընկեր խորհրդարանների կողմից տեղի ունեցած հանցագործություններին ճիշտ գնահատական տալը»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ հայերի նկատմամբ իրականացված ջարդերը և բռնությունները Եվրոպական խորհրդարանի կողմից դատապարտվել են երեք անգամ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan