Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լիբիա են ժամանել թուրքական հատուկ նշանակության ուժերը. լրատվամիջոցներ

Լիբիա են ժամանել թուրքական հատուկ նշանակության ուժերը. լրատվամիջոցներ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Լիբիա են ժամանել թուրքական հատուկ նշանակության ուժերը. լրատվամիջոցներ

Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը ժամանել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի` Ազգային համաձայնության կառավարության պաշտոնյաներին պաշտպանելու համար: Այս մասին հայտնել են «Ալ Արաբիա» և «Ալ Հադաթ» հեռուստաալիքները` աղբյուրների հղումով, փոխանցում է korrespondent.net-ը: 

Լիբիայի մայրաքաղաք են ժամանել նաև թուրք զինծառայողներ, որոնց մի մասը կզբաղվի լիբիացի գործընկերների ուսուցմամբ, մյուս մասը` հետախուզությամբ: 

Ավելի վաղ այն մասին, որ թուրքական զորքը մեկնում է Լիբիա` Ազգային համաձայնության կառավարությանն աջակցելու համար, հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիան սկսել է իր զորքը երկիր ուղարկել հունվարի 16-ից:

Լիբիայի հարցով միջազգային համաժողովն անցկացվելու է հունվարի 19-ին, Բեռլինում: Սպասվում է, որ մասնակիցները հանդես կգան երկրում հրադադարի հաստատման և նոր ընտրությունների անցկացման օգտին:

Հիշեցնենք, որ Լիբիայում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:

Ավելի վաղ լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը և Լիբիայի ներկայացուցիչների պալատի խոսնակ Աքիլա Սալեհ Իսան լքել էին Մոսկվան` առանց հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan