Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մամուլի շենքում հրդեհը մեկուսացվել է. ՀՀ ԱԻՆ փրկարարները մանրամասներ են հայտնում

Մամուլի շենքում հրդեհը մեկուսացվել է. ՀՀ ԱԻՆ փրկարարները մանրամասներ են հայտնում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մամուլի շենքում հրդեհը մեկուսացվել է. ՀՀ ԱԻՆ փրկարարները մանրամասներ են հայտնում

Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքում բռնկված հրդեհի վերաբերյալ ահազանգից հետո ԱԻՆ փրկարարները շատ արագ արձագանքել են: Համակարգված աշխատանքի արդյունքում կարճ ժամանակում շենքում գտնվողները տարհանվել են, տուժածներ չկան: Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է Երևան քաղաքի փրկարարական ծառայության վարչության պետ գնդապետ Առնո Հարությունյանը:

«Բարեբախտաբար տուժածներ չկան: Շենքը հոսանքազրկված է, հրդեհը մեկուսացված է: Մի որոշ ժամանակ անց ծուխը կմաքրվի և, կարծում եմ, որ ավելի ուշ  մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց աշխատավայր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Առնո Հարությունյանն՝ ավելացնելով, որ պատճառը եղել է կարճ միացումը, այրվել են մալուխները: Կարճ միացումը եղել է առաջին հարկում գտնվող էլեկտրավահանակում:

Դեպքի վայրում հրդեհաշիջումը ղեկավարել է Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ մայոր Արթուր Մարդանյանը:

«Առաջին հարկում գտնվող հոսանքի վահանակներն են այրվել: Հոսանքազրկումը մի փոքր ուշացավ, որովհետև ամեն հարկ, կարծես, առանձին սնուցում ուներ: Ներկայում կարող եմ ասել, որ հրդեհը մեկուսացվել է, որևէ վտանգավոր բան չկա, որևէ սենյակ չի այրվել»,-նշեց Արթուր Մարդանյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan