Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայտնի է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր առաջնորդի անունը. The Guardian

Հայտնի է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր առաջնորդի անունը. The Guardian
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայտնի է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր առաջնորդի անունը. The Guardian

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ է դարձել շարժման գաղափարախոսներից մեկը՝ Ամիր Մուհամեդ Սաիդ Աբդել Ռահման ալ Մաուլյան: Այս մասին հայտնել է բրիտանական The Guardian-ը՝ հղում տալով հատուկ ծառայությունների տվյալներին:

Պարբերականը Ամիր Աբդել Ռահմանին ներկայացնում է որպես «ԻՊ»-ի առաջնորդներից մեկը, ով մտերիմ էր խմբավորման նախկին պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի հետ: Վերջինիս, հիշեցնենք, ԱՄՆ հատուկ ծառայությունները վնասազերծել էին նախորդ տարվա հոկտեմբերի վերջին Սիրիայի Իդլիբ նահանգում: Պետդեպարտամենտը հայտնում է, որ Ամիր Աբդել Ռահմանը իրաքյան ծագում ունի, ծայրահեղական քարոզիչ է և ալ Բաղդադիի տեղակալներից մեկը:

ԱՄՆ իշխանությունները 5 միլիոն դոլարի չափով պարգևատրում են առաջարկել տեղեկության համար, որը կօգնի նրան կամ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մտերիմ գործընկերներից որևէ մեկին հայտնաբերելու հարցում:

Ինչպես գրում է բրիտանական պարբերականը` «ԻՊ»-ի նախկին և ներկայիս առաջնորդները դեռ 2004-ին են ծանոթացել Իրաքի ամերիկյան Քեմփ-Բուքքա ճամբարում բանտարկված ժամանակ: Ամիր Աբդել Ռահմանը խմբավորման հիմնադիրներից մեկն է, մասնակցել է դրա գաղափարախոսության ձևավորմանը և մի շարք գործողությունների ծրագրմանը: Թերթի տվյալներով՝ հենց ինքն է հիմք ստեղծել Իրաքի հյուսիսում եզդիների և Նինվեի հարթավայրում քրիստոնյաների ոչնչացման համար:

The Guardian-ի զրուցակիցները հայտնում են, որ խմբավորման նոր ղեկավարը կապեր ունի Թուրքիայում, որտեղ իր եղբայրը «Իրաքյան թուրքմենների ճակատ»(երկուսն էլ պատկանում են նույն էթնիկ խմբին) քաղաքական շարժման ներկայացուցիչ է: Փորձագետները ենթադրում են, որ Ամիր Աբդել Ռահմանը կարող է թաքնվել իրաքյան Մոսուլում, որտեղ նա ավելի վաղ շարիաթի օրենքներն է ուսումնասիրել:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan