Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դատարանը Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա. նիստը հետաձգվեց

Դատարանը Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա. նիստը հետաձգվեց
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դատարանը Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա. նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով հունվարի 14-ի դատական նիստը հետաձգվել է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստը հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների բացակայության պատճառով:

Պաշտպանները չեն ներկայացել նիստին՝ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին նախապես տեղեկացնելով այդ մասին: Նրանք նշել են, որ հունվարի 9-ին տուժողի իրավահաջորդի կողմից պաշտպանների հասցեին հնչեցվել են սպառնալիքներ, իսկ դատարանը պատշաճ չի արձագանքել նման միջադեպին: Այդ պատճառով պաշտպանության կողմը գտնում է, որ նշված իրավիճակում զրկված են իրենց պարտականությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից, ուստի չեն ներկայանալու հունվարի 21-ի դատական նիստին:

Դատարանը, մինչ դատական նիստը հետաձգելը, անդրադարձավ ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի վարքագծին, ով չէր ներկայացել նախորդ դատական նիստին նույն պատճառաբանությամբ: 

«Պաշտպանի դատավարական պարտականությունն է ներկայանալ դատական նիստերին և իրականացնել պաշտպանների շահերի պաշտպանությունը: Պաշտպանի դժգոհությունը դատարանի կամ դատավարության մասնակիցների գործողություններից չի կարող արդարացնել վերջինիս կողմից այդ պարտականությունը չկատարելը: Հետևաբար, դատարանը գտնում է, որ պարոն Պողոսյանը չի կատարել իր պարտականությունը առանց որևէ իրավաչափ հիմքի, խոչընդոտել է դատական նիստի բնականոն ընթացքը: Այդ պատճառաբանությամբ դատարանը, արձանագրելով, որ  Պողոսյանը չարամտորեն չի կատարել իր դատավարական պարտականությունը, որոշեց նրա նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ նկատողության տեսքով»,- ասաց Դանիբեկյանը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 4-ին ժամը 13:00-ին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan