Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց սպանդանոցային մորթի համակարգին անցնելու վերաբերյալ իր առաջարկը

Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց սպանդանոցային մորթի համակարգին անցնելու վերաբերյալ իր առաջարկը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց սպանդանոցային մորթի համակարգին անցնելու վերաբերյալ իր առաջարկը

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հստակեցրեց սպանդանոցային մորթի համակարգին անցում կատարելու վերաբերյալ իր առաջարկը, որի մասին խոսել էր հունվարի 22-ին Ազգային ժողովի ամբիոնից:

«Երեկ ես խոսեցի սպանդանոցների հետ կապված իրավիճակի մասին, ես ցանկանում եմ հստակեցնել այդ խոսակցությունը, որովհետև, որքան հասկանում եմ՝ մեր առաջարկին արձագանքը բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից, բայց ես ուզում եմ հստակեցնել, թե մենք ինչ ենք պայմանավորվում: Մենք մինչև փետրվարի 6-ի նիստը կրկին նայում ենք, ուսումնասիրում ենք սուբսիդավորվող վարկերի մեր ծրագրերը, որոնք այսօր էլ կարող են արտոնյալ կարգով ֆինանսավորել սպանդանոցներին  և, դրան գումարած, լիզինգային ծրագրերը, որի մեջ ենթադրում եմ՝ պիտի տեղ լինի, եթե չկա, բացենք նաև շարժական սպանդանոցների համար, որպեսզի քաղաքացիների համար հնարավոր լինի դա լիզինգով ձեռք բերել: Կազմվում է Հայաստանում բաշխվածության և խտության նախընտրելի քարտեզ, և մենք հասցեական ֆինանսավորում ենք, այնպես ենք անում, որ այդ պոտենցիալ սպանդանոցները ունենան անհրաժեշտ և խելամիտ բաշխվածություն, որպեսզի մարզերում լինի սպանդանոցների համաչափ հասանելիություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց վարչապետը:

Նա հավելեց, այս ընթացքում ընդունում են առաջարկներ, թե ինչ նրբություններով կարող են հարստացնել փաթեթը, որպեսզի այն առավել արդյունավետ գործի: «Եվ այս ամենի արդյունքում մենք պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են միայն Երևանի սուպերմարկետները և Երևանի հանրային սննդի օբյեկտները: Մյուս տեղերում մենք թողնում ենք իրավիճակն այնպիսին, ինչպիսին կար դե ֆակտո այս կարգավորումից առաջ, պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունն անցնելու է այս նոր համակարգին և որևէ ցույց, բողոքի դրսևորում  չի լինելու՝ անկախ ամեն ինչից: Եթե այս պայմանը այսօր բողոքի գործողություններ իրականացնող մեր սիրելի հայրենակիցների համար ընդունելի է, կամ, համենայնդեպս, նրանք համաձայն են, որ մենք պայմանավորվենք սրա շուրջ, մենք այս որոշումը կկայացնենք մինչև հուլիսի 1-ի հետ կապված, և սա պետք է լինի մեր պայմանավորվածությունը: Եթե պարզվի, որ ընդունելի չէ, մենք, այդ վարկային ծրագրերը բացելով, պետք է ասենք, որ այդ պայմանը գործում է այսօրվանից: Այսինքն, եթե հուլիսի 1-ից հետո էլ դա ընդունելի չի լինելում, ուրեմն այսօրվանից է գործելու. եթե ընդունելի չէ, թող այսօրվանից ընդունելի չլինի: Եթե մենք առնվազն էական դրսևորումներ չենք ունենում, ուրեմն պայմանավորվում ենք, որ Երևանի սուպերմարկետները և հանրային սննդի օբյեկտները գործում են  5-րդ ձևի սերտիֆիկատի պայմաններում, իսկ մյուսները մինչև հուլիսի 1-ը ժամկետ են ստանում, մենք էլ աջակցում ենք, որ այս հարցը կարգավորվի»,- ասաց վարչապետը:

Նա խոսքով՝ այս ընթացքում պետք է իրազեկել մարդկանց, թե սպանդանոցները ինչ պայմաններում են գործում, որովհետև մարդիկ տեղյակ չեն, որ սպանդանոցները իրենք ունեն պարտավորություն տեղափոխել մորթի ենթակա գլխաքանակը, եթե ֆերմերները այդպիսի ցանկություն ունեն: «Այս գործընթացը իր բոլոր մանրամասնություններով պետք է լուսաբանվի, որպեսզի ամեն ինչ պարզ լինի»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan