Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ-ը «Ղոդս»-ի նոր հրամանատարին սպառնացել Է Սոլեյմանիի ճակատագրի կրկնությամբ

ԱՄՆ-ը «Ղոդս»-ի նոր հրամանատարին սպառնացել Է Սոլեյմանիի ճակատագրի կրկնությամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ-ը «Ղոդս»-ի նոր հրամանատարին սպառնացել Է Սոլեյմանիի ճակատագրի կրկնությամբ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՀԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար Էսմայիլ Քաանիին սպասում Է իր նախորդի՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ճակատագիրը, եթե նա սպանի ամերիկացիներին: Այդ մասին Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:
«Եթե Քաանին շարունակի սպանել ամերիկացիներին, նրան նույն ճակատագիրն Է սպասում: Նախագահ Թրամփը մի քանի տարի առաջ բացատրել Է, որ ամերիկացիների կամ ԱՄՆ-ի շահերի վրա ցանկացած հարձակում կստանա վճռական պատասխան, դա Էլ հենց նախագահը ցուցադրել Է (Սոլեյմանիի սպանության օրը)»,-հայտարարել Է Հուքը:
Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը նաեւ հավելել Է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Իրանի ժողովրդին, եւ նշել Է, որ հասարակ իրանցիները տառապում են երկրում գործող ռեժիմի պատճառով:
ԱՄՆ-ը հունվարի 3-ին Իրաքում Սոլեյմանիի սպանության գործողություն Է իրականացրել, ի պատասխան Իրանը հարվածներ Է հասցրել իրաքյան այն ռազմակայաններին, որտեղ ԱՄՆ-ի զինվորականներ են տեղաբաշխված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan