Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը

Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը

Չինաստանի իշխանությունները երկրում բռնկված 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակի ֆոնին հիվանդության էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքի բնակչությանն արգելել են լքել քաղաքը, գրում է theguardian.com-ը՝ մանրամասնելով, որ խոսքը 11 մլն մարդու մասին է:

Իշխանությունների կարգադրությամբ՝ արգելվել է Ուհանից հանրային տրանսպորտի դուրս գալը: Խոսքն ավտոբուսների, մետրոյի, նավերի, գնացքների և օդանավերի մասին է: Բնակիչները միայն քաղաքի ներսում տեղաշարժվելու հնարավորություն ունեն:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում բռնկված 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակով վարակված մարդկանց թիվը շարունակում է ավելանալ: Այժմ հաղորդվում է 571 մարդու վարակման մասին, որոնցից 95-ը գտնվում են ծանր վիճակում:

Նշվում է, որ հունվարի 22-ին արձանագրվել է հիվանդության նոր վարակման 131 դեպք: Բոլոր մահացածները, որոնց թիվը 17 է, 65 տարեկանից բարձր մարդիկ են: Վարակման դեպքեր են արձանագրվել Հոնկոնգում, Մակաոյում և Թայվանում: Բժիշկները հետևում են ևս 4928 մարդու, որոնք շփում են ունեցել հիվանդների հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին:

Հիվանդության մասին առաջին տեղեկությունները ստացվել են 2019-ի դեկտեմբերին: Նոր վիրուսն սկսել է տարածվել Չինաստանի Ուհան քաղաքում, որն այս պահին ժամանակավոր մեկուսացված է: Ավելի վաղ հաստատվել է, որ հիվանդությունը փոխանցվում է մարդուց մարդուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan